Հղիների յոգա

Հղիության  և ծննդաբերության ընթացքում կարելի է խուսափել տոքսիկոզից, այտուցվածությունից, գլխացավերից, արգանդի բարձր տոնուսից և բազմաթիվ այլ խնդիրներից, եթե օգտվել հղիության ընթացքը և ծննդաբերությանը ճիշտ նախապատրաստվելու հիանալի միջոցից` հղիների յոգայից: Հատուկ վարժությունների միջոցով կարելի է խուսափել նաև ավելորդ քաշից, ողնաշարի ցավերից: Կանոնավոր պարապմունքները նվազեցնում են բծերի առաջացումը: Ի տարբերություն մարմնամարզության, որի ժամանակ բավական էներգիա է ծախսվում` յոգան օգնոմ է լրացնել այդ էներգիայի պաշարները և դրական ազդեցություն է ունենում բոլոր օրգանների վրա: 

Որոշ դիրքեր (ասաններ) բավականին ամրացնում են արգանդի պատերը, ասանների ժամանակ կտրուկ շարժումներ չկան, դրանք լավացնում են արյան հոսքը, մարզում ողնաշարը, մկանները: Ասանները ապահովում են արյան ճիշտ շրջանառություն, երեխայի շարժումների համար անհրաժեշտ տարածություն:

Յոգան հատկապես օգտակար է այն հղիներին, որոնք տառապում են ոտքերի այտուցվածությամբ, երակների լայնացմամբ, վերջույթների թմրածությամբ: Նման բարդություններից խուսափելու համար պարապմունքները պետք է սկսել հղիության առաջին եռամսյակում: Յոգան օգնում է կարգավորել ոտքերի արյան շրջանառությունը, ձեռք բերել մարմինը թուլացնելու, շնչառությունը, լարվածությունը կարգավորելու հմտություններ: 

Յոգաի կանոնավոր պարապմունքները օգնում են կնոջը հանգստանալ, կառավարել զգացմունքները և սթափ լինել ծննդաբերության ժամանակ: Եթե նախկինում կինը չի զբաղվել յոգայով, պետք է խորհրդակցել բժշկի հետ, եթե չկան հակացուցումներ, կարելի է 12 շաբաթական լրանալուց հետո սկսել պարապմունքները:

 

Սկսիր այսօր

Գործում են զեղչային համակարգեր առցանց գրանցողների համար

Առցանց գրանցում
@2017 ԼՈՏՈՒՍ ՅՈԳԱ ԿԵՆՏՐՈՆ.