Դասական յոգա

Յոգան (Սանսկրիտ։ योग yóga) ֆիզիկական, մտավոր և հոգևոր ավանդական կանոնների միասնությունն է, որը կազմնավորվել է հին արիական քաղաքակրթության ծաղկման շրջանում, մեր մոլորակի տարբեր հատվածներում` զուգահեռաբար, ապա, վերոնշյալ քաղաքակրթության կոլապսից հետո, պահպանվել է գերազանցապես Հնդկաստանում և արևելքի մի քանի այլ երկրներում:  

Յոգան (դև.՝योग) սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է` “Կապ”: Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց, այլ կենդանի էակների ու բնության հետ: Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտանման մի բան, ինչպես այն հաճախ, խեղաթյուրված ձևով մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում:

Յոգայի ութ փուլերն են.

  1. Յամա (էթիկայի չափանիշներ, զսպվածություն, անձնական հիգիենա, բարոյականության նորմեր)
  2. Նիյամա (ինքնակազմակերպում, սոցիալական և հոգևոր կողմնորոշում)
  3. Ասանա (մարմնի համար հարմար դիրքեր)
  4. Պրանայամա (շնչառության կարգավորում և ղեկավարում)
  5. Պրատյահարա (զգայարանների ճանաչում և ղեկավարում)
  6. Դհարանա (կենրոնացում որևէ կոնկրետ օբյեկտի վրա)
  7. Դհիյանա (մեդիտացիա, կենտրոնացման թիրախ-օբյեկտի հետ կապի հաստատում)
  8. Սամադհի (գեր-գիտակից, պայծառացման որակներով բնութագրվող վիճակ, որում մենք մերձենում ենք բնության տարերքների, Տիեզերքի հետ, ճանաչում ենք ինքներս մեզ ու մեր շրջապատող աշխարհը` մեր Ճամփան ավելի հավեսով ու պատվով անցնելու, երջանիկ լինելու համար):

Յոգան ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են` մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ: Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը` լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով:

Սկսիր այսօր

Գործում են զեղչային համակարգեր առցանց գրանցողների համար

Առցանց գրանցում
@2017 ԼՈՏՈՒՍ ՅՈԳԱ ԿԵՆՏՐՈՆ.