Յոգան (Սանսկրիտ։ योग yóga) ֆիզիկական, մտավոր և հոգևոր ավանդական կանոնների միասնությունն է, որը կազմնավորվել է հին արիական քաղաքակրթության ծաղկման շրջանում, մեր մոլորակի տարբեր հատվածներում` զուգահեռաբար, ապա, վերոնշյալ քաղաքակրթության կոլապսից հետո, պահպանվել է գերազանցապես Հնդկաստանում և արևելքի մի քանի այլ երկրներում:
Յոգան (դև.՝योग) սանսկրիտերեն բառ է, որ ունի բազմաթիվ իմաստներ, սակայն հիմնական իմաստներից մեկն է` “Կապ”: Կապ քո ներաշխարհի, քո շուրջը գտնվող մարդկանց, այլ կենդանի էակների ու բնության հետ: Յոգան գիտություն է, այլ ոչ թե լոկ սպորտանման մի բան, ինչպես այն հաճախ, խեղաթյուրված ձևով մատուցվում է բազմաթիվ աղբյուրներում:
Յոգայի ութ փուլերն են.
Յոգան ֆիզիկական, մտավոր և հոգևոր ոլորտների շատ լայն ու կոմպլեքս համակարգ է, ոլորտներ, որոնք մարդուն հզորացնում են` մարմնի կեցվածքների (Ասանաներ), շնչառական վարժությունների (Պրանայամա), կենտրոնացման վարժությունների (Մեդիտացիա) և ինքնաճանաչման բազմաթիվ այլ միջոցների օգնությամբ: Այս համակարգի հիմնական բնութագրերից մեկն այն է, որ, որքան ավելի ես մոտենում դրան, այնքան ավելի հաճելի է դառնում պրոցեսը` լի ինքնահայտնագործման բազում արկածային պահերով:
Հղիության և ծննդաբերության ընթացքում կարելի է խուսափել տոքսիկոզից, այտուցվածությունից, գլխացավերից, արգանդի բարձր տոնուսից և բազմաթիվ այլ խնդիրներից, եթե օգտվել հղիության ընթացքը և ծննդաբերությանը ճիշտ նախապատրաստվելու հիանալի միջոցից` հղիների յոգայից: Հատուկ վարժությունների միջոցով կարելի է խուսափել նաև ավելորդ քաշից, ողնաշարի ցավերից: Կանոնավոր պարապմունքները նվազեցնում են բծերի առաջացումը: Ի տարբերություն մարմնամարզության, որի ժամանակ բավական էներգիա է ծախսվում` յոգան օգնոմ է լրացնել այդ էներգիայի պաշարները և դրական ազդեցություն է ունենում բոլոր օրգանների վրա:
Որոշ դիրքեր (ասաններ) բավականին ամրացնում են արգանդի պատերը, ասանների ժամանակ կտրուկ շարժումներ չկան, դրանք լավացնում են արյան հոսքը, մարզում ողնաշարը, մկանները: Ասանները ապահովում են արյան ճիշտ շրջանառություն, երեխայի շարժումների համար անհրաժեշտ տարածություն:
Յոգան հատկապես օգտակար է այն հղիներին, որոնք տառապում են ոտքերի այտուցվածությամբ, երակների լայնացմամբ, վերջույթների թմրածությամբ: Նման բարդություններից խուսափելու համար պարապմունքները պետք է սկսել հղիության առաջին եռամսյակում: Յոգան օգնում է կարգավորել ոտքերի արյան շրջանառությունը, ձեռք բերել մարմինը թուլացնելու, շնչառությունը, լարվածությունը կարգավորելու հմտություններ:
Յոգաի կանոնավոր պարապմունքները օգնում են կնոջը հանգստանալ, կառավարել զգացմունքները և սթափ լինել ծննդաբերության ժամանակ: Եթե նախկինում կինը չի զբաղվել յոգայով, պետք է խորհրդակցել բժշկի հետ, եթե չկան հակացուցումներ, կարելի է սկսել պարապմունքները: