ՄԵՐ ՄԱՍԻՆ

Բարի Գալուստ ԼՈՏՈՒՍ

ԼՈՏՈՒՍ շնչառական մարմնամարզության և յոգայի կենտրոնը առողջ ապրելակերպի և մտածելակերպի նորարարական ընկերություն

ԼՈՏՈՒՍ շնչառական մարմնամարզության և յոգայի կենտրոնը առողջ ապրելակերպի և մտածելակերպի նորարարական ընկերություն է, որը 2006 թվականից ի վեր լավագույն մարզա-առողջարարական տեխնոլոգիաներով օգնում է յուրաքանչյուր մասնակցին անհատական ծրագրով գրագետ մարզել մարմինը իր էքսկլյուզիվ թերապեվտիկ կուրսով, որի մեջ ներառված են միաժամանակ նիհարեցնող, ողնաշարի դիրքն ուղղող, աղային կուտակումներից և օստեոխոնդրոզից ազատող, ինչպես նաև նյարդերը հանգստացնող և կանացի օրգանների դիրքերը վերականգնող շնչառական ու մկանային վարժություններ: Այս կուրսով կանխարգելվում և էապես բարելավվում են Հայաստանում ամենատարածված ավելի քան 39 հիվանդություններ: Բացի շնչառական մարզումներից ԼՈՏՈՒՍ-ի մասնակիցները անցնում են մի շարք պրոցեդուրաներ, որոնք արագացնում և ավելի են խորացնում նիհարելու և ավելորդ ճարպերից ազատվելու, ողնաշարի դիրքն ուղղելու, օստեոխոնդրոզից և աղային կուտակումներից ազատվելու, կանացի խնդիրները մեղմելու և նյարդերն ու բիոդաշտը ուժեղացնելու արդյունքը: Օրգանիզմում լավանում է արյան շրջանառությունն ու կազմը, նութափոխանակությունը և հորմոնային ֆոնը: Պրոցեդուրաները անցնում են նոր սերնդի բազմաֆունկցիոնալ մերսող մահճակալի, միոստիմուլյացիայի և ոտնաթաթի մերսող սարքերի օգնությամբ: Գիտակցելով մարմնի և մտքի անմիջական կապը և ազդեցությունը թե առողջության, թե կյանքի բոլոր ոլորտների վրա, կենտրոնը կազմակերպում է աննախադեպ հոգեբանա-ֆիզիոլոգիական թրեյնինգներ սթրեսին դիմակայելու, մտքի հզոր ուժը գիտակցելու և օգտագործելու,, ինտուիցիան զարգացնելու և ինքնագնահատականը և ներքին վստահությունը բարձրացնելու ուղղությամբ: Հաշվի առնելով օրգանիզմի մաքրման անհրաժեշտությունը, գրագետ սնվելու և ջրօգտագործման կարևորությունը, կենտրոնը մեծ աշխատանք է տանում նաև այս ոլորտներում: Ձեր առողջությունը և մարմնի գեղեցկությունը կլինի վստահելի ձեռքերում, քանզի ԼՈՏՈՒՍ-ում աշխատում է պրոֆեսիոնալ, բարեխիղճ և հոգատար անձնակազմ: Հատկանշական է, որ մեր մասնակիցներից շատերը բժիշկներ են, որոնք իրենց բծախնդրությամբ հանդերձ 2006 թ.-ից վեր ընտրում են ԼՈՏՈՒՍ-ը: Այցելեք արդեն պատմություն ունեցող և բարի համբավ ձեռք բերած ԼՈՏՈՒՍ շնչառական մարմնամարզության և յոգա-թերապիայի կենտրոն և լավացրեք Ձեր կյանքի որակը բացառապես բնական և հասանելի մեթոդներով:

Սկսիր այսօր

Գործում են զեղչային համակարգեր առցանց գրանցողների համար

Առցանց գրանցում
@2017 ԼՈՏՈՒՍ ՅՈԳԱ ԿԵՆՏՐՈՆ.